39520 դիտում
10:10 25-04-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա «քիմիական այրվածք գլխի, դեմքի շրջանի 1-ին աստիճանի 3 տոկոս» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային» կենտրոնից և հայտնել, որ Մյասնիկյան պողոտայում գործող «Ռիցար» հյուրանոցի մոտից շտապ օգնության 05 խումբը «քիմիական այրվածք գլխի, դեմքի շրջանի 1-ին աստիճանի 3 տոկոս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիավանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 54-ամյա Արսեն Ավագյանն է, ով հայտնել է, որ ուղևորն իր դեմքին փչել է «Աերոզոլ» քիմիական նյութ:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում նշված հյուրանոցի մոտ ծխախոտ օգտագործելու հետ կապված վիճաբանության ժամանակ Ա. Ավագյանի կողմից շահագործվող «Reanult» մակնիշի ավտոմեքենայում ուղևորն արցունքաբեր գազ է փչել նրա դեմքին և հեռացել:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3496 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)