1728 դիտում
19:12 29-04-2014
Այսուհետ վետերաններն ավելի ակտիվորեն են ներգրավվելու ոստիկանության գործունեության մեջ. ՀՀ ոստիկանապետ
Ապրիլի 29-ին տեղի ունեցավ ոստիկանության վետերանների խորհրդի 7-րդ համաժողովը:
Բացելով նիստը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը համակարգի վետերաններին փոխանցեց հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորհանքն ու բարեմաղթանքները:
Բարձր գնահատելով ոստիկանության վետերանների աշխատանքը նաեւ վաստակած հանգստի գնալուց հետո՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ համակարգում ընթացող բարեփոխումներին եւ այն սկզբունքներին, որոնց վրա այսօր հիմնվում է ոստիկանության գործունեության մարտավարությունն ու ռազմավարությունը:
Ոստիկանության պետը նշեց, որ այսուհետ վետերաններն ավելի ակտիվորեն են ներգրավվելու ոստիկանության գործունեության մեջ, հատկապես համայնքային ոստիկանության կազմավորման եւ անչափահասների հետ տարվող աշխատանքներում, իսկ վաստակաշատ մասնագետների լիարժեք ինտեգրմանը կնպաստեն վետերանների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավումը, վետերանների ակումբի ստեղծումը եւ այլ ձեռնարկներ: Այս առումով, Վլադիմիր Գասպարյանն անչափ կարեւորեց վետերանների համաժողովի աշխատանքը:
Վետերանների համագործակցությունը կարեւորեցին նաեւ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանը եւ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պետի խորհրդական Գրիգորի Աբովյանը ներկայացրեց հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքն ու ձեռքբերումները:
2012-2013 թվականների ընթացքում ոստիկանության վետերանների կողմից հանցագործության 478 դեպք է բացահայտվել, այդ թվում` ավազակային հարձակման` հինգ, անձնական ունեցվածքի գողության` 286, թմրամիջոցների ապօրինի շրջանառության` 30, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու` 47 դեպք եւ այլն: Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 60 անձ:
Վետերաններն ակտիվորեն մասնակցել են «Կանեփ-կակաչ« օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներին, անհատական պրոֆիլակտիկ աշխատանքներին: Պարբերաբար միջոցառումներ են իրականացվում դպրոցականների շրջանում:
«Անելիքներն շատ են, շատ են ծրագրերը, մեծ է աշխատելու պատրաստակամությունը»,- նշեց Գրիգորի Աբովյանը:
Համաժողովը հաստատեց ոստիկանության վետերանների աշխատանքային ծրագիրն ու կանոնադրական փոփոխությունները:
Համաժաղովում ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ վերընտրվեց Գրիգորի Աբովյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
1579 դիտում
15:13 21-04-2016
Կառավարությունը մշակում է զոհվածների ընտանիքներին եկամտաստեղծ գործունեության մեջ ներգրավվելու կարգ
1920 դիտում
22:45 27-01-2015
Երևանի թիվ 127 ավագ դպրոցի հյուրերը ոստիկանության վետերաններն էին. տեսանյութ
1174 դիտում
22:19 27-02-2015
Դպրոցականների հյուրերը ոստիկանության վետերաններն էին. տսանյութ
Այս բաժնից
1072 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1117 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
835 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան