2964 դիտում
15:58 29-04-2014
«Հարսնաքարի գործով» դատապարտվածների հարազատները սպառնում են Բաղրամյան պողոտայում դիմել ծայրահեղ քայլերի
Այսօր՝ ապրիլի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի առջև իրենց բողոքի ակցիան էին անցկացնում աղմկահարույց, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկելու հետևանքով մահացած Վահե Ավետիսյանի գործով դատապարտվածների հարազատները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր հետ զրույցում դատապարտվածների հարազատները հայտնում էին, որ իրենք խնդրում են որպեսզի Հանարպետության նախագահի աշխատակազմը իր հսկողության տակ վերցնի ժամանակին մեծ հնչեղություն ստացած գործը, քանի որ դատաքննության ընթացքում, դատախազի թեթև ձեռքով, դատավարության ժամանակ թույլ են տրվել խախտումներ:
«Մենք պահանջում ենք, որպեսզի վերաքննիչ դատարանը օբյեկտիվ դատաքննություն կատարի և բոլորին տա իրենց արածին համարժեք պատիժ»:
Նրանց հույսը Հանրապետության նախագահն է ու հայտնում են, եթե վերաքննիչում էլ նույն խախտումներով տեղի ունենա դատաքննությունը, ապա իրենք ընտանիքներով սպառնում են անժամկետ հացադուլ անել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3619 դիտում
17:55 04-06-2014
«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտվածների հարազատները 5 տարվա ազատազրկում են պահանջում
1322 դիտում
15:31 27-05-2014
«Հարսնաքարի» գործով դատապարտվածների փաստաբանները պահանջում են տարանջատել իրենց պաշտպանյալների գործը
4082 դիտում
14:54 16-06-2014
Նախագահականում ընդունեցին «Հարսնաքարի» գործով դատապարտվածների՝ պայթյունավտանգ իրավիճակ խոստացող հարազատներին