4028 դիտում
14:54 16-06-2014
Նախագահականում ընդունեցին «Հարսնաքարի» գործով դատապարտվածների՝ պայթյունավտանգ իրավիճակ խոստացող հարազատներին
«Հարսնաքարի» գործով դատապարտվածների 6 ամբաստանյալների հարազատներին այսօր` հունիսի 16-ին, ընդունել են նախագահականում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին նշված գործով ամբաստանյալների հարազատները:
Նրանք նշեցին, որ նախագահականից իրենց փոխանցել են, որ իրենց կողմից նախագահականին հասցեագրված նամակը իրենք փոխանցել են վերաքննիչ դատարան, սակայն նախագահականից ստացված պատասխանը հարազատներին չի գոհացրել, հետեւաբար նրանք պատրաստում են շարունակել իրենց բողոքի ակցիաները ՀՀ նախագահի նստավայրի առաջ:
Դատապարտվածներից Գարիկ Մարգարյանի մայրը` Նունե Մարգարյանը, ասաց, որ ինքը պատասխանատու չէ իր արարքների համար եւ ցանկացած պահի կարող է պայթյունվտանգ իրավիճակ ստեղծել, իսկ դատապարտյալներից Արման Բաղդասարյանի կինը` Աստղիկը, ասաց, որ նույնիսկ վերաքննիչ դատարանում դատավորն է մեղադրողին ասել, որ ցուցմունքներում ոչ մի տեղ չկա, որ Արման Բաղդասարյանը ինչ-որ մեկին հարվածել է: «Դատավորն ասում է, թե մեղադրանքը միասնական դիտավորության հիմքի վրա է կառուցված: Ավելին` գործով 5 տուժող կա, բայց նրանից երկուսը ընդհանրապես բողոք չեն ներկայացրել: Այնինչ իրենք գործով 5 տուժող են ներգրավել»,- դժգոհեց դատապարտվածի կինը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ «Հարսնաքարի» գործով հունիսի 13-ին վերաքննիչ դատաքննության ընթացքում մեղադրող դատախազը իր ճառում արժանահավատ համարեց տուժողների ցուցմունքը եւ անարժանահավատ մեղադրյալներինը, ինչպես նաեւ փոխանցեց, որ սույն դատական գործով վճիռը կայացվելու է հուլիսի 23-ին, ժամը 13.00-ին: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ «Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված 6 ամբաստանյալների հարազատները եւ նրանց փաստաբանները պահանջում են իրարից տարանջատել 6-ի գործը եւ յուրաքանչյուրին դատապարտել ըստ նրանց կատարած արարքի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Նունե Մարգարյանը եւ Արման Բաղդասարյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նմանատիպ նյութեր
2910 դիտում
15:58 29-04-2014
«Հարսնաքարի գործով» դատապարտվածների հարազատները սպառնում են Բաղրամյան պողոտայում դիմել ծայրահեղ քայլերի
1274 դիտում
15:31 27-05-2014
«Հարսնաքարի» գործով դատապարտվածների փաստաբանները պահանջում են տարանջատել իրենց պաշտպանյալների գործը
3580 դիտում
17:55 04-06-2014
«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտվածների հարազատները 5 տարվա ազատազրկում են պահանջում
Այս բաժնից
535 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
412 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
409 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել