Կառավարության կազմի ձևավորումից հետո փոխվելու են նաև մի քանի մարզպետներ․ 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ, կառավարության կազմի ձևավորումից հետո փոխվելու են նաև մի քանի մարզպետներ: Մասնավորապես, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը նշանակվելու է Կոտայքի, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` Արմավիրի, իսկ ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետ: Նույն աղբյուրների համաձայն, փոխվելու է նաև Արագածոտնի մարզպետը: Թե ով է փոխարինելու գործող մարզպետ Սարգիս Սահակյանին, չհաջողվեց պարզել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։