211652_close_icon
views-count27752 դիտում article-date 19:03 28-04-2014

Ոստիկանությունը բացահայտել է Այնթափ գյուղում գործող «Լիլի» հարսանյաց սրահի սեփականատիրոջ պատվիրված սպանությունը, որը վենդետայի հետևանք էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ Ապրիլի 28-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Դատարան էին բերվել Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ 45-ամյա Կամո Հովհաննիսյանը, Վաղարշապատ քաղաքի բնակիչներ 31-ամյա Արթուր Հակոբյանը, 31-ամյա Հայկ Ասատրյանը, Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչներ 44-ամյա Հարություն Ասատրյանը և 31-ամյա Արտակ Հարությունյանը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Նոր Խարբերդի տարածքում գործող Լիլի հարսանյաց հանդիսությունների սրահի սեփականատիրոջը սպանելու մեջ: Նշված դատարան էր դիմել ոստիկանության քննչական գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը, որպեսզի դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանք: Դատավոր Արշակ Վարդանյանը դռնփակ դատական նիստերը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունները և Կամո Հովհաննիսյանը, Արթուր Հակոբյանը, Հայկ Ասատրյանը և Հարություն Ասատրյանը կալանավորվեցին, իսկ Արտակ Հարությունյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով սպանության պատվիրատուն եղել է Կամո Հովհաննիսյանը, քանի որ 6 տարի առաջ իր զոհի ազգականը սպանել է իր ազգականին՝ Վրեժ Հովհաննիսյանի, ի դեպ Վ. Հովհանիսյանի սպանություն կատարողը դատապարտված է, և այս պահին իր պատիժն է կրում գաղութում, իսկ սպանության վայր մեկնել են Հայկ Ասատրյանի ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով, այն կայանել քիչ հեռու, որից հետո Հարություն Ասատրյանը ու Արթուր Հակոբյանը մտել են հանդիսությունների սրահ, որտեղ էլ Հարությունը իր մոտ եղած հրազենով մի քանի անգամ կրակել է զոհի՝ Գ. Խաչատրյանի վրա: Սպանության պատվիրատու Կ. Հովհաննիսյանը իր այդ քայլը պատճառաբանել է նրանով, որ «Նրանք մեր լավին են տարել, մենք էլ նրանց լավին ենք տանելու»: Նկատի էին ունեցել հենց Գ. Խաչատրյանին, որը ոչ միայն հեղինակություն ու հարգանք էր վայելում Այնթապում, այլև պարբերաբար օգնություն էր ցույց տվել «Արչո» մականվամբ Վրեժ Հովհաննիսյանի սպանության համար դատապարտված Կարապետ Խաչատրյանին ու նրա ընտանիքին: Առանձնապես ծանր ու իրենից վտանգ ներկայացնող հանցագործությունը բացահայտվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական բարդ ու դժվարին գործողություններին ընթացքում: Հայտնաբերվել է նաև Հ. Ասատրյանի ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան, որով խումբը մի քանի օր դարանակալել է զոհին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Հարություն Ասատրյանը նախկինում եղել է 2 անգամ դատապարտված, ով սպանության օրը Բագրատաշենի անցակետով փախել էր Հայաստանից, նույն անցակետով փախել էր նաև Արթուր Հակոբյանը ով ի դեպ սպանությունից օրեր առաջ հանդիպել է «Արչո»-ի եղբայր Կամո Հովհաննիսյանին, նրանից ստացել էր ատրճանակ, նաև համապատասխան գումար՝ սպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար: Ինչպես ավելի վաղ[url=https://shamshyan.com/hy/article/1808/140129175522/] հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հունվարի 29-ին սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել Մասիսի բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով՝ մասնավորապես կրծքավանդակի և գոտկատեղի մասում, մահացած վիճակում իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել էր, որ մահացածը հիվանդանոց էր տեղափոխվել Այնթափ գյուղից: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նա նշված գյուղի բնակիչ, 49-ամյա Գրիգոր Խաչատրյանն էր, և նրան էր պատկանում նշված գյուղում գործող «Լիլի» ռեստորանային համալիրը և հարսանյաց սրահը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նա հիվանդանոց էր տեղափոխվել հարսանյաց սրահից և մահացու վնասվածքները ստացել էր իր աշխատասենյակում, իսկ մարմնի վրա առկա էին 3-ից ավելի հրազենային վնասվածք: Նրան պատկանող օբյեկտ էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանի, Մասիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի և Մասիսի քննչական բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը և նույն վարչության 2 –րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն ունի 2 երեխա՝ որդի և դուստր: Դուստրը բնակվում է Միացյալ Նահանգներում: Հաշվի առնելով հանցագործության ծանր դեպքը՝ ժամանել էր նաև Արարատի մարզի դատախազը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քր.գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի /դիտավորյալ սպանություն/ և 225 հոդվածի /ապօրինի զենք զինամթերք կրելը, պահել, օգտագործելը/ հատկանիշներով: Ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ հետախուզական և քննչական համալիր գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Աշխատասենյակում հայտնաբերված կրակված պարկուճները քննիչի կողմից առգրավվել էին և նշանակվել էր փորձաքննություն, որպեսզի պարզվեր, թե ինչ տեսակի հրազենից էր սպանվել Գ. Խաչատրյանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր