211652_close_icon
views-count21490 դիտում article-date 17:55 29-01-2014

Հրազենային 3 վնասվածքներից Մասիսի հիվանդանոցում մահացել է Այնթափ գյուղում գործող հարսանյաց սրահի տնօրենը

Այսօր՝ հունվարի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել Մասիսի բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով՝ մասնավորապես կրծքավանդակի և գոտկատեղի մասում, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Այնթափ գյուղից: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նա նշված գյուղի բնակիչ, 49-ամյա Գրիգոր Խաչատրյանն էր, և նրան էր պատկանում նշված գյուղում գործող «Լիլի» ռեստորանային համալիրը և հարսանյաց սրահը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նա հիվանդանոց է տեղափոխվել հարսանյաց սրահից և մահացու վնասվածքները ստացել է իր աշխատասենյակում, իսկ մարմնի վրա առկա են 3-ից ավելի հրազենային վնասվածք: Այս պահին նրան պատկանող օբյեկտում են գտնվում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանի, Մասիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի և Մասիսի քննչական բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը և նույն վարչության 2 –րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն ունի 2 երեխա՝ որդի և դուստր: Դուստրը բնակվում է Միացյալ Նահանգներում: Հաշվի առնելով հանցագործության ծանր դեպքը՝ ժամանել է նաև Արարատի մարզի դատախազը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս պահին միայն հստակ է, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քր.գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի /դիտավորյալ սպանություն/ և 225 հոդվածի /ապօրինի զենք զինամթերք կրելը, պահել, օգտագործելը/ հատկանիշներով: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համալիր գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Աշխատասենյակում հայտնաբերված կրակված պարկուճները քննիչի կողմից առգրավվել են և նշանակվել է փորձաքննություն, որպեսզի պարզվի, թե ինչ տեսակի հրազենից է սպանվել Գ. Խաչատրյանը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:

Նմանատիպ նյութեր