Սկանդալ «Բայեր»-«Բորուսիա» (Դորտմունդ) խաղում. Օբամեյանգի գոլից հետո մրցավարը հրաժարվել է աշխատել. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրի «Բայեր»-«Բորուսիա» (Դորտմունդ) խաղում սկանդալային իրավիճակ է ստեղծվել:
64-րդ րոպեին դորտմունդցիների արագ հակագրոհից հետո Պիեր-Էմերիկ Օբամեյանգը բացել է խաղի հաշիվը:
Սակայն դրանից հետո «Բայերի» խաղացողները վիճաբանել են հանդիպման մրցավար Ֆելիքս Ցվայերի հետ, որից հետո վերջինս դադարեցրել է խաղը և հեռացել հանդերձարան: Մոտ 10 րոպե հետո մրցավարը վերադարձել է և շարունակել հանդիպումը: