2615 դիտում
16:27 22-04-2014
Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է. 168.am
Սա առաջին եզրակացությունն է, որին կարելի է հանգել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցից, գրում է [url=http://168.am/2014/04/22/356390.html]«168 ժամ[/url]»-ը:
Այն, որ նա իշխանությանը վերադառնալու ցանկություն պետք է ունենար, նորություն չէ. հեռանալիս ինքն է հայտարարել, որ չի պատրաստվում դառնալ երիտասարդ թոշակառու: Սակայն այսօրվա հարցազրույցը շատ ավելի կոնկրետ հայտի ներկայացում է, որի հիմքում, ի դեպ, ընկած է իր և գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջև հակասությունների առկայությունը կամ դրանց առկայության տպավորություն ստեղծելը:
Հարցազրույցի բոլոր առանցքային հատվածներում, սկզբունքային խնդիրների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանն արտահայտում է ճիշտ նույն դիրքորոշումը, ինչ նույն հարցերի վերաբերյալ ասում է ԲՀԿ-ն, իսկ վերջին ամիսներին՝ նաև «հրաշալի քառյակը»: Բացառությամբ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշմանը, որի առթիվ քառյակի անդամ ՀՅԴ-ն ողջունել է Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը: Մյուս հարցերում Քոչարյանի ու քառյակի գնահատականներն ու մոտեցումները գրեթե հայելային արտապատկերմամբ համընկնում են: Իհարկե, շատ ավելի տեղին կլինի ասել, որ ոչ թե Քոչարյանն է արտահայտում քառյակի դիրքորոշումները, այլ՝ հակառակը: Ավելին, քաղաքական ընթացիկ զարգացումների ու նաև Քոչարյանի այսօրվա հարցազրույցի տրամաբանությունը վկայում է, որ, ըստ ամենայնի, նա պատրաստվում է իշխանության վերադառնալ հենց քառյակի միջոցով՝ գուցե որոշակի փոփոխություններով կամ, ինչպես ինքն է ասել, ձևախեղումներով:
Բայց վերադառնանք Սահմանադրական փոփոխությունների մասին Քոչարյանի գնահատականին: Հիշելով Պոլիտբյուրոյին Ինչպես նշեցինք, նա ասում է գրեթե նույն տեքստը, ինչ այդ առթիվ ասել է ԲՀԿ-ն՝ հիմա դրա ժամանակը չէ: «Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություններին` համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին: Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Չկա նաև արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանադրության ինչ-ինչ անհամապատասխանությամբ: Սահմանադրական փոփոխությունների հասունացած սպասում էլ հասարակական տրամադրությունների մեջ հաստատ չկա»,- ասում է Քոչարյանը:
Այսինքն՝ տնտեսության խնդիրները թողած՝ իշխանությունը զբաղվում է Սահմանադրության փոփոխությամբ, որի ո՛չ կարիքը կա, ո՛չ էլ հասարակական սպասումը: Այդ դեպքում ինչո՞ւ է իշխանությունը նախաձեռնում սահմանադրական փոփոխությունները:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://168.am/2014/04/22/356390.html]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
7599 դիտում
09:13 27-11-2018
Լազարևյան ակումբը նիստ է գումարում․ ի՞նչ փակագծեր կբացի Ռոբերտ Քոչարյանը․ «168 ժամ»
7759 դիտում
10:55 28-12-2020
Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ 168․am
Այս բաժնից
979 դիտում
16:45 27-11-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը
907 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա