211652_close_icon
views-count4051 դիտում article-date 15:24 22-04-2014

Մահացել է Թևոսիկի եղբոր սպանության մեջ կասկածվող Իսոյի հայրը, սակայն նա հոր թաղմանը չի մասնակցել

[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ մահացել է հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի, սպանության կասկածանքով կալանավորված 45-ամյա Իսրայել Սարգսյանի հայրը: Վերջինս, սակայն, չի մասնակցել երեկ հոր հուղարկավորությանը: Ավելին` տեղյակ չէ այդ մասին, քանի որ հարազատները չեն ցանկացել նրան ավելի վշտացնել: Իսոյի հայրը ուռուցք է ունեցել, իսկ որդու հետ կատարվածից հետո հիվանդությունը խորացել է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայել Սարգսյանը իր դեմ առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Իսրայել Սարգսյանի փաստաբան Գայանե Գալոյանը: Միաժամանակ ավելացրել, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Գ. Գալոյանը հայտնել էր նաև, որ ավելին ասել չի կարող, քանի որ դեռ նախաքննություն է ընթանում եւ ինքը իրավունք չունի նախաքննության գաղտնիք հրապարակել: «Ուզում եմ, որ ճիշտ հասկանանք նրան, ոչ թե սպանությունը պատվիրելու համար են կալանավորել, այլ զենք զինամթերք կրելու: Բայց նա ասում է, որ այդ զենքը իրենը չէ»,- նշել էր Գայանե Գալոյանը:

Նմանատիպ նյութեր