Թևոսիկի եղբոր սպանության գործով անցնող Իսոյի փաստաբանը՝ սույն գործում 1 տոննա հերոինի առնչության մասին
«Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանը` Իսոն, 1 տոննա հերոինի հետ ընդհանրապես կապ չունի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իսրայել Սարգսյանի փաստաբանը՝ Գայանե Գալոյանը՝ արձագանքելով այն լուրերին, թե քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկի) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո իրավապահ համակարգում և քրեական աշխարհում լուրեր սկսեցին շրջանառվել, որ այդ սպանությունն ինչ-որ կերպ կապ ունի Մեղրիի մաքսակետում մոտ 1 տոննա հերոինի հայտնաբերման և առգրավման հետ:
«Առաջին անգամ ձեզնից եմ նման բան լսում: Եթե գործի շրջանակներում նման վարկած լիներ, ես կիմանայի: Ձեր նշած վարկածը բացառված է: Նույնիսկ նման ակնարկ չի եղել նախաքննության նթացքում»,-նշեց փաստաբանը:
Նա նաեւ ավելացրեց, որ իր պաշտպանյալի հոդվածը պատճառաբանական մասով փոփոխվել է, սակայն նա իր մեղքը չի ընդունում եւ այսօր ինքն նրա կալանքի որոշումը բողոքարկել է: