211652_close_icon
views-count2865 դիտում article-date 09:32 21-02-2014

Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Մոսոյի դին մինչ օրս գտնված չէ․ ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ Զովունի-Քանաքեռավան ճանապարհին շարունակվում էին Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ կասկածվող Մովսես Ներսիսյանի դիակի որոնողական աշխատանքները (ըստ նախաքննության՝ Սաֆարյանի սպանությունը պատվիրել և կազմակերպել է Իսրայել Սարգսյանը, ով էլ հանցանքը թաքցնելու նպատակով սպանել է սպանությունը կատարած Մովսեսին ու դիակը թաքցրել կոյուղու դիտահորում)։ Երեկ որոնողական աշխատանքներին ականատես եղանք նաև մենք։ Տեղում էին ոչ միայն ԵՔՎ քրեական հետախուզության օպերատիվ խումբը, այլ նաև՝ ՀՆՓԱԻ կենտրոնի ջրասուզական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը, ինչպես նաև երկու ընթերակա։ Մեզ հետ զրույցում քննիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ որոնողական աշխատանքները ընթանում են ամեն օր։ Մեր այցի ժամանակ վերջիններս սպասում էին ջուրը ցամաքի, որպեսզի շարունակեն աշխատանքները։ Նշենք, որ կոյուղաջուրը Չարենցավան քաղաքից հասնում է մինչև Աերացիա, որտեղ մաքրման է ենթարկվում, ապա թափվում Արաքս գետը։ Երեկվա դրությամբ դեռևս դիակ չի հայտնաբերվել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր