211652_close_icon

Ժիրինովսկին հղի լրագրողուհուն վիրավորելու համար դատարանի առաջ կկանգնի

views-count1988 դիտում article-date 21:12 19-04-2014
Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու դեմ դատական հայց կնեկայացվի՝ ՌԴ նիստից առաջ հղի լրագրողուհի Ստելլա Դուբովիցկայային վիրավորելու համար: Մինչ այս պահը վիրավորանքի համար Ժիրինովսկին ներողություն չի խնդրել: Ռուս հայտնի իրավաբան Անատոլի Կուչերենը հայտարարել է, որ սկանդալային պատգամավորն անպայման պատասխան է տալու իր արաքի համար: Հայցը ներկայացնելու է «Россия сегодня» գործակալությունը, որտեղ աշխատում է Ստելլա Դուբովիցկայան: Հիշեցնենք, որ Ժիրինովսկին մամլո ասուլիսի ժամանակ բոլորին կոչ արեց բռնաբարել լրագրողուհուն, ինչից հետո հենց նույն գիշերը Դուբովիցկայային տեղափոխեցին հիվանդանոց: Պատճառները չեն հրապարակվում, սակայն ենթադրվում է, որ վերջինիս մոտ նյարդային պոռթկում է եղել:

Նմանատիպ նյութեր