Նիկոլ Փաշինյանին անիծելու համար գյումրեցի ընդդիմադիր գործիչը կկանգնի դատարանի առաջ. Առավոտ
Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը կրկին կկանգնի դատարանի առջև։ Այսօր Քննչական կոմիտեն մի գործ է ուղարկել դատարան, որը վերաբերվում է Կարապետ Պողոսյանի՝ տարիներ առաջ կատարած ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել է․
«Նիկո՛լ, դու չպետք է մեռնես, դու պետք է ապրես և զգաս այն ամբողջ ցավը, ինչը մենք են զգացել քո գործողությունների պատճառով»։ Ընդդիմադիր քաղաքական գործչի կինը՝ Անգին Մալխասյանը, Aravot.am-ին տեղեկացրեց, որ նախաքննության ընթացքում քննիչը դիմել է ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ և ստացել փորձագետի եզրակացությունը, ըստ որի՝ Կարապետ Պողոսյանի արտահայտած մտքում չկա բռնության կոչ կամ քարոզ, և միտքը հնարավոր է դիտարկել միայն որպես անեծք:
Ըստ մեր զրուցակցի՝ չնայած փաստացի չկա որևէ հիմք կամ հանցակազմ, որ նշված գործն ուղարկվի դատարան, ՀՀ Գլխավոր դատախազությունը պնդել է, որ այն չպիտի կարճվի և Քննչական կոմիտեին ստիպել է ուղարկել դատարան։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: