Նախկին առաքելական նվիրակը դատարանի առաջ կկանգնի մանկապղծության մեղադրանքով
Վատիկանում դատարանի առաջ կկանգնի Դոմինիկյան Հանրապետության նախկին առաքելական նվիրակ Յուզեֆ Վեսոլովսկին, որը մանկապղծության պատճառով աստիճանազրկվել է:
Գործընթացը կսկսվի հուլիսի 11-ին: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու մեջ: Եթե ապացուցվի մեղավորությունը, Վեսոլովսկուն ազատազրկում է սպառնում: