Ուկրաինայում ՀՀ դեսպանի ձայնը քաղաքական հարցերում գրեթե չի լսվում, սակայն «լսվում» է բիզնես «զարգացումներում»․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մինչ Ուկրաինան եռում է, իսկ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի ձայնը քաղաքական հարցերում գրեթե չի լսվում, սակայն փոխարենը վերջինիս ձայնը շատ բարձր է «լսվում» բիզնես «զարգացումներում»։
Շաբաթ օրը բացված «Մեգա Մեդ» բժշկական գործարանի 35 տոկոսը, ըստ մեր աղբյուրների, պատկանում է հենց Անդրանիկ Մանուկյանին, առավել ստույգ՝ նրա որդի Դավիթ Մանուկյանին, որը համատեղությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։
Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, վերջին շրջանում Ծառուկյանը, քաղաքական բուռն գործունեությանը զուգահեռ, զբաղված է նաև կտակներ գրելով»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։