Կիևյան 19/ա շենքում տեղակայված «ՎՏԲ» բանկում հաճախորդը հանկարծամահ է եղել
Քիչ առաջ դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան 19/ա շենքում տեղակայված «ՎՏԲ» բանկում մահացած մարդ կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված բանկում դադարեցվել է բանկի աշխատանքը: Ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խմբերը, որոնք պարզել են, որ մահացածը Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 57-ամյա Մերուժան Մակարյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել:
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի կողմից մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դատաբժշկական: