211652_close_icon
views-count39055 դիտում article-date 15:50 28-04-2019

Արտակարգ դեպք Երևանում. ակումբի հաճախորդը անվտանգության աշխատակցի և օպերատորի կողմից ծեծի է ենթարկվել. պատճառը խաղասեղանին միզելն է եղել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 27-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 03:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան փողոցում մի խումբ անձինք ծեծի են ենթարկում մեկ հոգու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, ովքեր Իսահակյան փողոցից ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչ, 29-ամյա Իլյա Հ.-ին: Ոստիկանները պարզել են, որ Իլյա Հ.-ն Իսահակյան փողոցի 18 հասցեում գործող «Կիբերսթար» համակարգչային խաղասրահում անհարգալից վերաբերմունք է դրսևորել ակումբի աշխատակիցների ու հաճախորդների նկատմամբ, միզել է խաղասեղանի վրա, ինչի համար ակումբի անվտանգության աշխատակից, 24-ամյա Շավարշ Թ.-ն և ակումբի օպերատոր, 27-ամյա Հայկ Թ.-ն նկատաղություն են արել Իլյա Հ.-ին, սակայն վերջինս չի ենթարկվել ու շարունակել է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, ինչից հետո վերջիններս մի քանի «մուշտի են տվել»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր