211652_close_icon
views-count120954 դիտում article-date 09:42 21-07-2017

«ՎՏԲ-Հայաստան» բանկում գրավադրած մեծ քանակի ոսկեղենի մի մասը ինչ-ինչ պատճառներով անհետացել է. Քաղաքացին արդարություն է պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի բնակիչ Շուշանիկ Ռուստումյանը պնդում է, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկում գրավադրած մեծ քանակի ոսկեղենի մի մասը որոշ մարդկանց միջամտության արդյունքում կամ ինչ-ինչ պատճառներով անհետացել է: Մասնավորապես նա անցած տարվա փետրվարի 8-ին «ՎՏԲ-Հայաստան» բանկում որպես գրավ հանձնում է ոսկեղենը, որի դիմաց տրամադրվում է 676.000 ՀՀ դրամ գումար: 6 ամիս անց վերավարկավորման ժամանակ առանց ոսկեղենը ստուգելու վերավարկավորել են այն, իսկ արդեն հաջորդ վերավարկավորման ժամանակ նրանց բանկում հայտնել են, որ ոսկին թանկացել և դարձել է 739.000 ՀՀ դրամ ու կրկին վերավարկավորել: Սակայն 3-րդ վերավարկավորման ժամանակ, երբ ցանկացել են ոսկին վերցնել, նկատել են, որ իրենց ներկայացվող ոսկեղենը չի համապատասխանում այն ոսկեղենին, որը գրավադրել են. պակասում է ոսկեղենի մի մասը: [color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Շուշանիկն ասաց, որ այդ օրվանից մինչև հիմա իրենց ոչ մի կերպ չի հաջողվում ապացուցել այն, որ իր ոսկեղենի մի մասը պակասում է, ավելին նրա վրա տոկոսներ են գալիս ամեն օր և այժմ իր պարտքը բանկին հասել է մոտ 900.000 դրամ: Ցավով նշեց, որ թեկուզ այդ գումարը վճարելու դեպքում իրեն տրամադրվելու է ոչ թե սկզբնական գումարին համապատասխան ոսկեղեն, այլ մոտ 250.000 դրամի: Ի դեպ նա նշեց նաև, որ այս խարդախաթյունների պատճառով անգամ իր մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել, և մի կլորիկ գումար էլ բուժման նպատակով է ծախսել: Շ. Ռուստումյանը խնդրին արդարացի լուծում տալու նպատակով դիմել է մեծ թվով կառույցների, սակայն մինչ օրս ոչ մի տեղից դրական տեղաշարժ չի նկատել: Այս քայլով ևս նա ցանկացավ իրավապահ կառույցների ուշադրությունը սևեռել նույն գործի վրա և հավելեց, որ իր տեղեկություններով այդ բանկից ոսկեղենի հետ կապված էլի տուժածներ կան: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի տեսակետը։ [/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր