211652_close_icon
views-count8921 դիտում article-date 21:22 01-04-2014

Երևանում բախվել են «գոլդ» համարանիշներով Mercedes-ն ու Suzuki-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում թիվ 11 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Հովհաննես Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 09 RR 090 համարանիշի և 37-ամյա Վահագն Հովհաննիսյանի վարած Suzuki Grand Vitara մակնիշի 90 PR 011 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Suzuki-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր