Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կենցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ հրամայել է Ուկրաինայի արևելյան սահմանից զորքը մասնակի դուրս բերել։ Այս մասին հայտնել է Մերկելի մամլո քարտուղար Շտեֆան Զայբերգը, փոխանցում է Ուկրիանայի BBC֊ն։
«Նրանք քննարկել են նաև Ուկրաինայի իրադրության կայունության հետագա քայլերի մասին հարցեր»,֊ հայտնել է Զայբերգը։
Նշենք, որ Ռուսաստանի ՊՆ հայտնել է, որ Ռոստովի շրջանից դուրս է բերվել մեխանիկական գումարտակներից մեկ։ Ուկրաինայի սահմանի երկայնքով դեռ հազարավոր ռուս զինծառայողներ են գտնվում։