2771 դիտում
13:13 15-08-2015
Գերմանիան պատրաստվում է հեռացնել թուրք-սիրիական սահմանից իր Patriot ԶՀՀ-ները
Առաջիկա ամիսներին Գերմանիայի կառավարությունը որոշում կկայացնի Թուրքիայում իր Բունդեսվերի՝ Զինված ուժերի առաքելությունն ավարտելու մասին և կհեռացնի թուրք-սիրիական սահմանին տեղակայված Patriot զենիթահրթիռային համալիրները: Այդ մասին հայտնել է Գերմանիայի ՊՆ ներկայացուցիչը՝ հաստատելով ավելի վաղ Spiegal online-ի տարածած տեղեկությունը:
Գերմանացի զինվորականներն իրենց առաքելությունը կավարտեն 2016 թվականի հունվարին: Ըստ թերթի՝ գերմանական կառավարությունը որոշել է չերկարաձգել իր զինվորականների առաքելությունը Թուրքիայում: Իսկ այսօր նախարարների կաբինետը Բունդեսթագին կիրազեկի իր ծրագրերի մասին:
Ներկա պահին Թուրքիայում է գտնվում շուրջ 260 գերմանացի զինվորական: Գերմանական կողմը հայտարարել է, որ Սիրիայի կողմից Թուրքիային այլևս վտանգ չի սպառնում:
Նմանատիպ նյութեր
3792 դիտում
10:11 23-12-2015
Գերմանիան Թուրքիայից դուրս է բերել Patriot ԶՀՀ-ները
1899 դիտում
13:05 23-06-2014
ՆԱՏՕ-ն որոշել է դուրս բերել Patriot ԶՀՀ-ները Թուրքիայի տարածքից
1209 դիտում
13:32 15-09-2014
Թուրքիան ծրագրում է Patriot զենիթահրթիռային համալիրների հիմքի վրա ստեղծել սեփական ԶՀՀ-ները
Այս բաժնից
1234 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
784 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
901 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա