Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանի համաձայն, Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում զորավարժություններին մասնակցող զորքերը մշտական տեղակայման վայր կվերադառնան։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությանը, փոխանցում է BBC-ն։
Մայիսի 14-ին ԱՄՆ-ը լուսանկարներ էր հրապարակել, որոնք, ըստ ռազմական փորձագետների կարծիքի, վկայում են, որ Ռուսաստանը մինչ այժմ չի հեռացրել զորքերը Ուկրաինայի հետ սահմանից։
Հիշեցնենք, որ դրանից 1 շաբաթ առաջ Պուտինը հայտարարել էր, որ ռուսական զորքերը դուրս են բերվել Ուկրաինայի սահմանից։