15457 դիտում
18:14 29-03-2014
Կոտայքի մարզում 18-ամյա վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշին և 50 մետր գլորվելով հայտնվել ձորում. բժիշկները պայքարում են նրա և 2 ուղևորների համար
Այսօր՝ մարտի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ 18-ամյա Գոռ Սադոյանը Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր կողմից վարած Ваз 2110 մակնիշի 35 OD 048 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել բետոնե արգելապատնեշին և 50 մետր գլորվելով հայտնվել ձորակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ Գ. Սադոյանը և ուղևորներ 17-ամյա Հայկ Շահգալդյանն ու Սայաթ Սաֆարյանը:
Վարորդը ծայրահեղ ծանր, իսկ ուղևորները ծանր կայուն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղից վարորդին տեղափոխել են Երևան:
Վթարի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
ՃՈ աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի ու քարշակի միջոցով ավտոմեքենան դուրս բերեցին ձորակից և այն տեղափոխեցին ոստիկանության Չարենցավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+