50798 դիտում
12:18 29-07-2017
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 21-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և 20 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 21-ամյա Արտյոմ Հուսիկյանը իր վարած Opel մակնիշի 35 GS 011 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, ընկել է սահքի մեջ և կորցրել ավտոմեքենայի կառավարումը, այնուհետև բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև օգնել, որպեսզի վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս բերվի երթևեկելի գոտի։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+