211652_close_icon
views-count52082 դիտում article-date 10:11 30-10-2023

Ողբերգական ավտովթար` Սյունիքի մարզում․ 22-ամյա վարորդը Камаз-ով բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 10 մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել է ձորում․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 23.40-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ, 22-ամյա Վահե Ա․-ն իր վարած Камаз 5511 մակնիշի ավտոմեքենայով Շինուհայր-Կապան ավտոճանապարհի 29 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատի Աղավնու հենակետի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները քաղաքացիների օգնությամբ վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, և «Կապան» բժշկական  կենտրոն տեղափոխելու ճանապարհին վարորդը գիտակցության չգալով մահացել է։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում կատարել են հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով, պարեկները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչև վերամբարձ հատուկ տեխնիկայի ժամանումը՝ ավտոմեքենան այնտեղից դուրս բերելու համար։

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ Համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Լալայանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր