211652_close_icon
views-count9557 դիտում article-date 10:54 28-03-2014

Շվեդը 40 սմ երկարությամբ առնետ է բռնել խոհանոցում

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում 40 սմ երկարությամբ առնետ են բռնել, ինչի մասին լուրն արագ տարածվել է երկրում և ցնցել է հանրությանը: «Մենք երբեք նման մեծ կրծող չէինք տեսել»,- հայտարարել են սանիտարական ծառայության ներկայացուցիչները, որոնք ժամանել էին Ստոկհոլմում բնակվող ընտանիքի կանչով: Շվեդ ընտանիքն ու նրանց երեխաները մի քանի օր վախեցել են խոհանոց մտնել, որտեղ հաստատվել էր հսկա առնետը: Ամեն ինչ սկսվել է բարձր աղմուկից, որը Բենգտսոնները լսել են երկու շաբաթ շարունակ: Սկզբում նրանք կարծել են, թե դա մուկ է, սակայն մի քանի օր անց լվացարանի տակից դուրս բերելով աղբի դույլը՝ շվեդուհին այնտեղ հայտնաբերել է անկոչ հյուրին: Առնետը սկսել է կրծել խողովակները, վնասել կահույքը: Ընտանիքի հայրն այդ ժամանակ տանը չի եղել: Վերադառնալով տուն՝ նա ցնցվել է: Առնետից վախեցել է նաև նրանց կատուն: Մի քանի օր նա վախից սենյակից դուրս չի եկել: Ներկայացնում ենք ֆոտոշարքը, որի հեղինակը ընտանիքի 13-ամյա տղան է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր