ՌԴ Համաճարակաբանության կենտրոնական ինստիտուտի մասնագետները վիճակագրություն են կազմել, համաձայն որի՝ Մոսկվայում մարդկանցից շատ առնետ կա:
Համաճարակաբանների խոսքով՝ խնդիրը լուծելի չէ: Առնետներին հնարավոր չէ ոչնչացնել, քանի որ արագ են բազմանում եւ թաքնվում են մարդկանցից:
Մասնագետների պնդմամբ՝ առայժմ առնետները վտանգավոր չեն մարդկանց համար, քանի որ համաճարակի տարածման վտանգ չկա: