Ֆրանսիական Մոն-դե-Մարսան քաղաքի ղեկավար Շարլ Դայոն կատարել է խոստումը:
Նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում ՊՍԺ-ն 4:0 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»:
Դրանից հետո Դայոն հայտարարելէր, որ առնետ կուտի, եթե «Բարսելոնան» հաջորդ փուլ անցնի: Պատասխան խաղն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով՝ 6:1 և «Բարսելոնան» հաջորդ փուլ անցավ:
Քաղաքապետը ստիպված էր կատարել խոստում և երեկ նա հրապարակավ առնետ կերավ՝ նշելով, որ համի տեսանկյունից այն ճագար էր հիշեցնում: