Իրանը ցանկանում է բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղին
«Իրանը շարունակում է ջանքեր ներդնել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարանցիկ երկաթգիծը բացելու ուղղությամբ»,-այս մասին հայտարարել է Իրանի ազատ գոտիների և հատուկ տնտեսական շրջանների համակարգող խորհրդի քարտուղար Աքբար Թյուրքանը:
Վերջինիս խոսքով՝ երկաթգծի վերաբացման նպատակը տարածաշրջանի տրանզիտային հնարավորությունների լիարժեք օգտագործումն է:
«Եթե երկաթգիծը բացվի, երեք երկրների սահմանային շրջաններում, ինչպես նաև ողջ տարածաշրջանում, զգալիորեն կարագանա զարգացումը: Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը հանգեցրեց Ջուլֆայի (Ջուղա) շրջանում տնտեսության անկմանը, իսկ այդ երկաթուղային ճանապարհը լուրջ հնարավորություններ ունի, քանի որ այդ նրա միջոցով կարելի է մուտք գործել Սև ծով, Ռուսաստան և Եվրոպա»,-ասել է Թյուրքանը՝ հավելելով, որ Իրանը հավատում է բոլոր երկրների միջնորդությամբ տարածաշրջանային հակամարտությունների քաղաքական կարգավորմանը: