211652_close_icon
views-count5647 դիտում article-date 21:17 24-03-2014

23-ամյա վարորդը Mersedes-ով «Դրախտի» դիմաց վրաերթի է ենթարկել 81-ամյա ծերունուն

Այսօր՝ մարտի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել: ժամը 17:00-ի սահմաններում Ավան Առինջ թաղամասի բնակիչ, 23-ամյա Գոռ Այվազյանը Աճառյան փողոցում «Դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց իր կողմից վարած Mersedes մակնիշի 81 PՏ 800 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երեւանի բնակիչ, 81-ամյա Ալեքսանդր Խոնչանչյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնության ծառայություն եւ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչԳրիգոր Թամոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ եղել է սթափ վիճակում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր