5864 դիտում
23:32 22-04-2014
Երիտասարդ վարորդը Տավուշի մարզի Պառավաքար գյուղում վրաերթի է ենթարկել 73-ամյա ծերունուն. վերջինս տեղում մահացել է
Այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչ Աշոտ Ղազախյանը իր կողմից վարած ՎԱԶ 2101 մակնիշի 67 ՏՕ 032 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի 73-ամյա Վանիկ Զոհրաբյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի և դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ Տավուշի ոստիկանապետ Գարիկ Դալաքյանի գլխավորությամբ:
Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Արտակ Մամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վրաերթ կատարածը նոր է զորացրվել, իսկ վրաերթի ենթարկվածի տղան աշխատում է ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և կոչումով ոստիկանության մայոր է:
Նմանատիպ նյութեր
5647 դիտում
21:17 24-03-2014
23-ամյա վարորդը Mersedes-ով «Դրախտի» դիմաց վրաերթի է ենթարկել 81-ամյա ծերունուն