211652_close_icon
views-count44683 դիտում article-date 19:38 02-07-2017

Խոշոր ավտովթար Արմավիր քաղաքում. բախվել են Mersedes-ն ու Mersedes Sprinter-ը. վերջինս կողաշրջվել է. Կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Աբովյան և Ջիվանի փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes Sprinter մակնիշի 91 VQ 900 համարանիշի և Mersedes մակնիշի 31 SO 010 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` բախման հետևանքով Mersedes Sprinter-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ : Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում հսկողություն է իրականացնում ՃՈ տեսուչ Սարգիս Հովհաննիսյանը, մինչև կժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ նյութեր են նախպատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներնն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Mersedes-ի վարորդն է: Լուսանկարներրը և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր