211652_close_icon
views-count3705 դիտում article-date 00:43 12-06-2014

24-ամյա վարորդը Արարատի մարզում վրաերթի է ենթարկել 90-ամյա ծերունուն. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ հունիսի 11-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արարատի մարզի Մխչյան գյուղի 3-րդ փողոցի 22 տան բնակիչ 24-ամյա Արա Հարությունյանը, Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում իր կողմից վարած Volkswagen Golf մակնիշի 58 QQ 005 համարանիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել Տավուշի մարզի Թովուզ գյուղի բնակիչ 90-ամյա Գայսեր Վարդանյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը, քննիչ Ավետիս Կարապետյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչ Ա. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վարորդը գործարար է: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր