Թուրքիան Ղրիմի «օկուպանտներին հաճելի անակնկալ» է պատրաստել, -այս մասին հայտնել է Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեմիլևը:
Նրա խոսքերով, Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թաիպ Էրդողանի հետ վերջին հանդիպան ժամանակ համաձայնության են եկել:
«Մենք քննարկել են ստեղծված իրավիճակը: Ղրիմի բախտը Թուրքիայի համար միևնույն չէ ոչ միայն պատմական, այլև այն պատճառով, որ նրա տարածքում 10-անգամ ավելին ղրիմի թաթարներ են բնակվում, քան թերակղզում: Սակայն ձեռք բերված համաձայնության մասին ես ոչինչ չեմ ասի, սա կլինի անակնկալ Ղրիմի օկոպացիայի ենթարկած ուժերի համար»,-ասել է Ջամիլևը:
Նրա տեղեկություններով, Էրդողանը զրուցել է Ռուսասատնաի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հայտարարել, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ղրիմում իրադարձությունների զարգացմանը և թուրք ժողովուրդը չի մնա զուտ դիտորդի դերում: