Հաճելի անակնկալ` կին վարորդներին. լուսանկարներ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մարտի 8-ի տոնական միջոցառումների շարքում հաճելի անակնկալ է մատուցվել նաև կին վարորդներին:
Երևանյան բանուկ փողոցների հատման վայրերում ու խաչմերուկներում նրանց ծաղիկներ ու շնորհավորական բացիկ են նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից: Այս ամենն արվել է լուսացուցային կարմիր ազդանշանի ժամանակ, որպեսզի բնականոն երթևեկությունը որևէ կերպ չխոչընդոտվի:
Կին վարորդներից ոմանք նշել են, որ նման ուշադրության արժանացել են նաև նախորդ տարի այս օրը և շնորհակալություն հայտնել հերթական անակնկալի համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: