Ուգանդայում նավ է խորտակվել․ կա 19 տուժած
Ուգանդայի Ալբերտ լճում նավ է խորտակվել, որի հետևանքով մահացել է առնվազն 19 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Ըստ ոստիկանության ներկայացուցիչ Լիդի Տումուշաբեի խոսքերի, մահացածներից 16֊ը երեխաներ են։ Բացի այդ 32 ուղևոր անհետ կորած է համարվում։
Ընդհանուր նավում 69 մարդ է եղել։ « Նավը ծանրաբեռնված է եղել, կապիտանը ձերբակալվել է»,֊ հայտնել է նա, հավելելով, որ ուղևորների զգալի մասը կոնգոցիներ էին։