211652_close_icon

Նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել Ուգանդայում, Ռուանդայում և Կատարում

views-count1099 դիտում article-date 20:51 12-11-2024
Նախագահը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ Տիգրան Գևորգյանը նշանակվել է Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա), իսկ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ուգանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա), ինչպես նաև Ռուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)։

Նմանատիպ նյութեր