1676 դիտում
12:14 15-03-2014
Ցուցադրական երկաթուղային վթար. հատուկ ուսումնավարժություն Երևանում
Մարտի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքների բաշխման տեղամասում տեղի ունեցավ «Մարդատար և բեռնատար գնացքների բախման ժամանակ փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական ուսումնավարժությունը։
Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, ստուգել արձագանքող ուժերի` ստեղծված իրավիճակում իրենց առջև դրված խնդիրները կատարելու պատրաստվածությունը, ինչպես նաև կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները գիշերային ժամերին փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ համատեղ ուսումնավարժությանը մասնակցեցին ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչությունից 8 մարտական հաշվարկներ և գազածխապաշտպան ծառայության օղակը, ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պարամեդիկների խումբը, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնից և Ճանապարհային ոստիկանությունից 2-ական կարգախումբ, երկաթգծի անվտանգությունից 10 աշխատակից, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ից 2 բրիգադ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից, «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, «Երևանգազ» ԳԳՄ-ից և «Երքաղլույս» ՓԲԸ-ից վթարային խմբեր, ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության հետախուզական խումբ և նմանակողներ:
Մինչ ուսումնավարչության գործնական մասի մեկնարկն ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ: Ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի ուղեկցությամբ նախարարը շրջեց «Հարավկովկասյան երկաթուղու» վարչական շենքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, տեխնիկական հնարավորություններին, եղավ ընկերության ուսումնական կենտրոնում և կառավարման կետում:
Այնուհետև Արմեն Երիցյանն ու Վիկտոր Ռեբեցը ուղևորվեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքների բաշխման տեղամաս, որտեղ հետևեցին ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության գործնական փուլին: Ուսումնավարժության միջոցառումները հաջորդաբար ծավալվեցին 3 տեղամասերում՝ գնացքի վթար, վարչական շենք, քիմիական վթար:
Համաձայն ուսումնավարժության սցենարի` Ժամը 19.00-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի էներգոհամակարգի խափանման պատճառով գնացքների բաշխման տեղամասում առաջացել էր գնացքների կուտակում, առաջացնելով գնացքների տեղավորման և անվտանգ երթևեկության ապահովման դժվարություններ:
Ժամը 20.00-ին բեռնատար գնացքի տեղափոխման ընթացքում, սլաքի խափանման պատճառով, բեռնատար գնացքը բախվել էր մարդատարին, և վերջինս դուրս էր եկել գծերից: Վթարի հետևանքով վնասվել էին նաև բառնատար գնացքի վագոնները, տեղի էր ունեցել բենզինի արտահոսք և ինքնաբռնկում, որի հետևանքով ժամը 20:04-ին վագոններից մեկը պայթել էր:
Պայթունի պատճառով վնասվել էին նաև մարդատար գնացքի մյուս վագոնները, հարակից շինությունները և կոմունալ-էներգետիկ համակարգերը, զուգահեռ գծում գտնվող ամոնիակով բեռնված վագոններից մեկը կողաշրջվել էր անցնող բեռնատարի վրա, բացվել էր կափարիչի փականը, ինչի հետևանքով տեղի էր ունեցել ամոնիակի արտանետում: Վթարի հետևանքով կային զոհեր և վիրավորներ:
Երեք տեղամասերում արձագանքող ուժերն իրականացրեցին հրդեհաշիջման, տուժածներին առաջին բուժօգնության ապահովման, փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ:
Ուսումնավարժության արդյունքների ամփոփումից հետո ԱԻ նախարար Արմեն Երիցյանը փրկարարի վկայականներ հանձնեց «Փրկարար» որակավորման դաս ստացած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հրշեջ-փրկարարական ջոկատի 27 անդամների:
Նախարար Երիցյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով պարգևատրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին:
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության մի շարք փրկարար ծառայողներ խրախուսման արժանացան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարության կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1880 դիտում
14:52 14-03-2014
Ցուցադրական երկաթուղային վթար. hատուկ ուսումնավարժություն Երևանում
1676 դիտում
23:19 06-09-2016
Մայրաքաղաքի դպրոցներից մեկում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
538 դիտում
18:38 25-11-2024
ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական ծառայությունների բարեփոխումները
1054 դիտում
18:26 25-11-2024
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
832 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը