211652_close_icon
views-count1676 դիտում article-date 23:19 06-09-2016

Մայրաքաղաքի դպրոցներից մեկում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 6-ին Ն.Աղբալյանի անվան № 19 հիմնական դպրոցում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջում, փրկարարական աշխատանքների իրականացում ուսումնական հաստատությունում» թեմայով: Ըստ ուսումնավարժանքի պլանի` դպրոցի 2-րդ մասնաշենքի տանիքում հրդեհ է բռնկվել՝ մոտավորապես 50 մ2 մակերեսով: Առկա է հրդեհի հետագա տարածման ու մի շարք ծխապատ գոտիների առաջացման վտանգ: Անհրաժեշտ է տարհանել մասնաշենքում գտնվող 470 աշակերտների և 45 ուսուցիչների, սակայն աշակերտներից 6-ն արգելափակվել են մասնաշենքի վերին հարկերում՝ անհրաժեշտ է ճիշտ և արագ կազմակերպել երեխաների անվտանգ տարհանումը: Վարժանքը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արսեն Արշակյանը: Հրդեհի բռնկման մասին ահազանգ ստանալուց հետո` դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն ու ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեկ մարտական հաշվարկն անմիջապես սկսեցին հրդեհաշիջման, տուժածների որոնման և տարհանման աշխատանքները: Ավտոսանդուղքի միջոցով հրդեհաշիջման աշխատանքների իրականացումից, հրդեհի մեկուսացումից, մարման և արգելափակված աշակերտների տարհանման միջոցառումներից հետո հրշեջ-փրկարարները կատարեցին նաև ինքնափրկման գործողություններ: Ուսումնավարժության նպատակն էր բարձրացնել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ղեկավար կազմի գործնական հմտությունները, կատարելագործել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Երևան քաղաքի փրկարարական վարչության ՀՓՋ-ների անձնակազմերի գործնական հմտությունները՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, համաձայն քաղաքացիական պաշտպանության պլանների՝ կատարելագործել Նիկոլ Աղբալյանի անվան №19 հիմնական դպրոցի անձնակազմի կողմից արտակարգ իրավիճակներում ազդարարման և տարհանման գործողությունների իրականացման հմտությունները: ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Արշակյանը բարձր գնահատեց ուսումնավարժության ամբողջ գործընթացը` հավելելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի հմտանալ և բացահայտել խնդիրներն ու բացթողումները, ինչպես նաև՝ պատրաստել երեխաներին և ուսուցիչներին արագ կողմնորոշվելուն ու ճիշտ գործելուն: -Արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում պարբերաբար կազմակերպվում են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ հանրակրթական հաստատություններում՝ նպատակ ունենալով դաստիարակել երեխաների մոտ պատրաստվածությունն ու ճիշտ քայլերի հերթականությունը: Յուրաքանչյուր դպրոցում վեց ամիսը մեկ կազմակերպվում են նմանատիպ վարժանքներ և հիմա կարող ենք նշել, որ թե՛ ուսուցչական անձնակազմը, թե՛ երեխաներն արդեն բավական զգոն են, որն էլ մեր գլխավոր նպատակն է, - նշեց Ա. Արշակյանը: [b]ՀՀ ԱԻՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր