Անդրե-Վիլլաշ Բոաշը` «Զենիթ»-ի նոր գլխավոր մարզիչ
Պորտուգալացի մասնագետ Անդրե-Վիլլաշ Բոաշը կգլխավոր «Զենիթ»-ը, հայտնում է Р-Спорт: Նշվում է, որ սանկտբետերբուրգյան ակումբը նոր գլխավոր մարզչի նշանակման լուրը պաշտոնապես կհայտարարի երկուշաբթի օրը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Զենիթ»-ը գլխավոր պաշտոնից հեռացրեց իտալացի Լուչիանո Սպալետտիին: Ներկայումս գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սերգեյ Սեմակը: