«Զենիթ»-ը 4 տարվա պայմանագիր է առաջարկել Վիլլաշ-Բոաշին
36-ամյա պորտուգալացի մասնագետ Անդրե Վիլլաշ-Բոաշը կարող է իր կարիերան շարունակել Ռուսաստանում: Ինչպես հայտնում է Sky Italia-ն, «Զենիթ»-ը 4 տարվա պայմանագիր է առաջարկել Վիլլաշ-Բոաշին:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ռուսական ակումբը պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտիին: