Պաշտոնական. Վիլլաշ-Բոաշը գլխավորեց «Զենիթ»-ը
Պորտուգալացի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը իր կարիերան կշարունակի Ռուսաստանում: Ինչպես հայտնում է «Զենիթ»-ի պաշտոնական կայքը, «Պորտու»-ի, «Չելսի»-ի և «Տոտենհեմ»-ի նախկին գլխավոր մարզիչը 2 տարվա պայմանագիր է կնքել սանկտպետերբուրգյան ակումբի հետ:
Նոր գլխավոր մարզիչը կներկայացվի մարտի 20-ին: Վիլաշ-Բոաշը ռուսական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի իտալացի մասնագետ Լուչիանո Սպալետտիին, ով մարտի 11-ին հեռավցել էր զբաղեցրած պաշտոնից: