211652_close_icon
views-count1713 դիտում article-date 17:21 14-03-2014

Սաղ աշխարհն ուզում է մեզ միանալ, դու՛ք ինչ եք ասում. Գալուստ Սահակյան

«Հիմա ընդդիմությունը նախընտրում է այլընտրա՞նք դառնալ, թե՞ այլընտրանքն է նախընտրում ընդդիմություն դառնալ: Հիմա ոնց որ թե առաջինն է»,- այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Գալուստ Սահակյանը: Միաժամանակ նկատեց, որ նրանց քնքուշ է պետք վերաբերվել: «Կամ պետք է ձևավորվի ինքը, կամ պետք է մեկին ճանապարհ տա»,-առաջարկեց Գ. Սահակյանը: Լրագրողի դիտարկմանը, թե Ռուբեն Հակոբյանն ակնարկում է, որ հնարավոր է՝ միավորված քաղաքական 4 ուժերին միացող 5-րդ ուժը ՀՀԿ-ն լինի, արձագանքեց. «Սաղ աշխարհն ուզում է մեզ միանալ, դուք ի՞նչ եք ասում: Բոլորը ժամ առաջ ուզում են մեզ միանալ, բայց էնքան են համը հանել, որ …»: Նրա խոսքով՝ ինքը պաշտոններ չունի, բայց եթե ուզենար, կունենար: Իսկ իր միակ պաշտոնը «Գալուստ Սահակյան» պաշտոնն է, որը ոչ բոլորին է հասու: «Դա տեսքից, մտքից կախված գործոն է և 2-րդը չկա»,-ասաց նա: Առաջարկեց նաև ընդդիմադիր 4 ուժերին ոչ թե քառյակ, այլ 7-նյակ անվանել: «Ժողովրդի մեջ յոթնյակն առասպելներից ավելի տարածված է՝ 7 օր, 7 գիշեր….»,-հինավորեց իր խոսքը:

Նմանատիպ նյութեր