44861 դիտում
21:52 30-12-2020
Սև Նոր տարի կբերեմ գլխներիդ, արա․ մեր երեխեքին ընդեղ սաղ-սաղ մորթում են, դուք Նոր տարվա ուղերձ եք գրո՞ւմ. Արսեն Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://168.am/2020/12/30/1438494.html?fbclid=IwAR0CRA6r87L076Z9f5OwYWU4EE5BgZY700iX7dP3wuyfu4t23G5hlmlIipo]168.am[/url]-ը գրում է. «Այն, որ Կարմիր խաչը չի աշխատում, հերիք չի, հենց նոր տվյալներ ունեցանք, որ նաև մեր Պաշտպանության նախարարությունն էլ չի ուզում աշխատի, մարդիկ չեն ուզում աշխատեն, չեն ուզում գործ անեն, չգիտեմ՝ ինչ են ուզում անեն, այս հարցն էլի գցում են հետին պլան»,- այսօր երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:
Նա վրդովված նշեց, որ զոհված զինծառայողների ծնողներից մեկն այսօր դիմել է կառավարություն, որպեսզի վարչապետը ծնողների խմբին ընդունի, քանի որ էլի հարցեր կան քննարկելու, սակայն պատասխանել են, որ վարչապետը չի կարող իրենց ընդունել, քանի որ զբաղված է Նոր տարվա ուղերձով.
«Արա, դուք ընդհանրապես գժվել եք, ձեր ուղեղը զադնի՞ եք դրել, ի՞նչ Նոր տարվա ուղերձ, արա՛, ձեր ուղերձը այս երեխեքի հարցից կարևո՞ր է: Ինչքա՞ն եք դուք ձեզ շարունակելու այսպես պահեք, ձեր նպատակն ի՞նչ է, ի՞նչ եք ուզում արած լինեք, ուզում եք, որ էլ աջ ու ձախ չնայենք: Կհելնեմ, կգամ Երևան, սև Նոր տարի կբերեմ գլխներիդ, արա… Օրական թուրքերը թազա վիդեոներ են գցում, որ երեխեքին կոտորում են, դուք մտածում եք Նոր տարվա մասին, արա դուք վաբշե սրբություն չունե՞ք, արա…»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13457 դիտում
19:22 08-01-2021
Բա որ գիտեիր՝ հողը շուտվա ծախած էր, ինչի՞ էիր մեր երեխեքին սպանում, արա․ անհետ կորածի հարազատ
Այս բաժնից
952 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
523 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
817 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը