211652_close_icon
views-count1954 դիտում article-date 17:31 08-04-2023

Բարսելոնան մտադիր է մեկ տարվա պայմանագիր առաջարկել Մեսսիին

«Բարսելոնան» դեռ դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձը, որը մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ։ Իսպանական ակումբը մտադիր է 35-ամյա խաղացողին մեկ տարով պայմանագիր առաջարկել։ Այս մասին հայտնում է Sport.es-ը, փոխանցում է Armsport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» լավատեսորեն է տրամադրված գործարքի կնքման հարցում, որը տնտեսապես շահավետ կլինի ակումբի համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» մտադիր է Մեսսիին առաջարկ անել ապրիլի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում։

Նշվում էր, որ ակումբի ղեկավարությունը այս հարցով հանդիպելու է նաև Լա լիգայի ղեկավարներին։

Լիոնել Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Ավելի վաց նա «Բարսելոնայում» հանդես է եկել 21 տարի։

Նմանատիպ նյութեր