Մարտինեսը լուրջ վնասվածք է ստացել «Բորուսիա»-ի հետ խաղում
«Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսը Գերմանիայի սուպերագավաթի շրջանակում «Բորուսիա»-ի հետ կայացած խաղի ժամանակ ծնկի վնասվածք է ստացել և անմիջապես փոխարինվել է: Նախնական տվյալներով իսպանացին խաղացողը վնասել է ծնկի խաչաձև կապանները:
Վաղը Մարտինեսը մանրակրկիտ բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջության աստիճանը և ապաքինման ժամանակահատվածը: