Անգելա Մերկելը Ռուսաստանի գործողությունները Ղրիմում համարել է անեքսիա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում համարվում է անեքսիա, հաղորդում է Agence France-Presse-ը:
Համապատասխան հայտարարությունն արել է Գերմանիայի Դեմոկրատական կուսակցությունից օրինաստեղծների հետ Մերկելի հանդիպման մասնակիցներից մեկը:
Ավելի վաղ Guardian թերթը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ Ռուսաստանի կողմից ցանկացած փորձ Ղրիմի հանրաքվեի օրինականացման կբերի այլ հետևանքների: