ԱՄՆ նախագահի աշխատակազմից հաստատել են ՈՒկրաիայի վարչապետ Արսենի Յացենյուկի կայանալիք այցը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Սակայ Սպիտակ Տանից հրաժարվել են նշել հստակ օրը և այցի ժամկետները: Այցի այլ մանրամասներ ևս հայտնի չեն:
Նշենք, որ Ասենի Յացենյուկը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է իր այցը ԱՄՆ:
«Հաջորդ չորեքշաբթի ես պատրաստվում եմ այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգներ բարձր մակարդակի հանդիպումներ ունենալու և քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների մասին» —հայտարարել էր նա կառավարության նիստի բացման ժամանակ:
Յացենյուկն ավելացրել էր, որ իր բացակայության ժամանակ կառավարության նիստերը կղեկավարի Վիտալի Յարեմը: .Նա տեղյակ չէր, թե ինչ մանրամասներ են քննարկելու ԱՄՆ-ում: