Սպիտակ Տունը չի հաստատել Պուտինի ու Թրամփի հանդիպման պայմանավորվածության մասին տեղեկությունը. WSJ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման աշխատանքներ ներկա պահին չեն տարվում։ Այդ մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով Սպիտակ Տան իր աղբյուրին։
Այսպիսով, թերթը այսկերպ է մեկնաբանում ՌԴ ԱԳ փոխնախարարի այն հայտարարությունը, որ սկսվել են երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
«Ուզում եմ միանգամից ասել, որ առայժմ հանդիպման վայրի ու ժամկետի մասին խոսք չի գնում, սակայն սկսվել է նրա նախապատրաստումը և այդ հարցում ամերիկյան կողմի հետ համաձայնություններ կան»,-ասել էր Ռյաբկովը։